Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. այրվել է բենզին ու այլ իրեր տեղափոխող գնացքը

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 29, 24News

1

Հուլիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։00-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ խոշոր հրդեհ է բռնկվել Թումանյան կայարանում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

1

Ժամանել են Լոռու մարզային փրկարական վարչությունից 9 մարտական հաշվարկ: Հրշեջներին օգնել են նաև մեծ թվով քաղաքացիներ։

1

Ըստ աղբյուրի՝ այրվել է բենզին տեղափոխող գնացքը՝ բենզինով բարձված 8 ցիստեռներով։ Կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից։

1

Լոռու մարզային փրկարարների հմուտ գործողությունների արդյունքում կանխվել է հնարավոր պայթյունը: Ըստ նախնական տեղեկության՝ զոհեր և վիրավորներ չկան:

1

Ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, և ում կամ որ ընկերությանն են պատկանում ցիստեռնները։

1