Ավագանու նախկին անդամը Հայկ Մարությանի՝ վերելակով խրտվիլակը տարել է քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 29, 24News

boxoq

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը բողոքի ակցիա է իրականացրել Երևանի քաղաքապետարանի շենքում` քաղաքապետին փոխանցելով վերելակի մանրակերտ` ներսում Հայկ Մարությանի խրտվիլակը:

«Այստեղ բերել էինք վերելակ, որն արդեն 50-ամյա կյանք ուներ, փչացած էր, նրա մեջ գրած էր, որ մերժում ենք մահվան վերելակներին և վերելակի մեջ վերև-ներքև էր անում պարոն Հայկ Մարությանի խրտվիլակը:

Շատ շնորհակալ ենք կոմունալ վարչության պետին, որ 840 000 դրամ պարգևաավճար է ստանում Երևանում աղբահանությունն ու սանմաքրումը ձախողելու համար, նա շատ մեծ ուրախությամբ և պատրաստակամորեն խրտվիլակի հետ միասին վերելակը տարավ և տրամադրեց Հայկ Մարությանին, որը համարձակություն չունի նայելու մեր աչքերին և ասելու, թե ինչու 10 ամիս շարունակ, ստանալով Երևան համայնքի բյուջեից 575 000 դրամ աշխատավարձ, խեղաթյուրել է ողջ աղբահանությունը, և Երևանը կորցրել է կեղտի, աղբի մեջ, վերելակները վերածել է մահվան վերելակների:

Մենք ամեն օր տարբեր վարչական  շրջաններից ստանում ենք ահազանգեր, որ վերելակներն ընկնում են եւ փրկարարները մոտենում են, որպեսզի քաղաքացիներն հանեն այդ վերելակներից»,- ասել է Սոնա Աղեկյանը՝ հիշեցնելով, որ վերջին դեպքը ողբերգական ավարտ է ունեցել:

Սոնա Աղեկյանը նաև հիշեցրել է, որ մինչև ընտրվելը Հայկ Մարությանը խոստանում էր, որ վերանորոգելու է վերելակները, սակայն դեռ որևէ վերելակ չի վերանորոգվել: