Կալիֆորնիայի հետ Հայաստանի կապերի ամրապնդումը կարևոր դեր է խաղում․ Տիգրան Ավինյան

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 29, 24News

1

Հուլիսի 29-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Կալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Լոս Անջելեսի Կառավարիչների խորհրդի անդամ Քեթրին Բարգերը, Կոլորադոյի նահանգային սենատոր Դոմինիկ Մորենոն, Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Դանեյա Էսգարը, Արիզոնայի նահանգային սենատորներ Փոլ Բոյերը և Օթոնիել Նավարետեն և ԱՄՆ արևմտյան ափի Հայ դատի հանձնախմբի անդամներ: Այս մասին հայտնում է փոխվարչապետի գրասենյակը:

Այցը կազմակերպվել է ԱՄՆ արևմտյան ափի Հայ դատի հանձնախմբի կողմից: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԱՄՆ հետ փոխգործակցության համակողմանի ընդլայնմանը, և այդ համատեքստում ԱՄՆ նահանգների, հատկապես Կալիֆորնիայի հետ կապերի ամրապնդումը կարևոր դեր է խաղում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էլենի Կունալակիսը նշել է, որ շատ ուրախ է գտնվել Հայաստանում՝ հատկապես հաշվի առնելով թավշյա հեղափոխությունից երկրում տեղի ունեցող ժողովրդավարական վերափոխումները: Կողմերը կարևորել են ԱՄՆ հանրային կյանքի տարբեր ոլորտներում հայ համայնքի ունեցած դերակատարությունը ու ներդրումը հայ-ամերիկյան համագործակցության զարգացման մեջ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Կալիֆոռնիայի, Կոլորադոյի և Արիզոնա նահանգների միջև գիտակրթական կապերի ամրապնդմանը, այդ թվում ուսանողների փոխանակման ծրագրերի աշխուժացման հնարավորությանը, հատկապես հանրային կառավարման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Այս համատեքստում Տիգրան Ավինյանն մատնանշել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական հետազոտությունների ինստիտուտի և Լոս Անջելեսի քաղաքապետարանի համագործակցությամբ իրականացվող Հանրային քաղաքականության մասնագետների ծրագրի և Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի դրական փորձը:

Զրուցակիցները քննարկել են տնտեսական կապերի աշխուժացման համար անհրաժեշտ քայլերը, այդ թվում` ԱՄՆ նահանգների կողմից Հայաստանում առևտրային գրասենյակ բացելու հնարավորությունը: Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանը բարձր ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հնարավորությունները և ԱՄՆ հետ այս ուղղությամբ համագործակցության զարգացման հեռանկարները:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news