Հրդեհ՝ Մրգաշենում. տներից մեկում բալոնից արտահոսած գազ է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 29, 24News

հրդեհ

Հայաստանի ԱԻՆ-ում հուլիսի 29-ին՝ ժամը 13:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի սկզբնամասում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի 1-ին փողոցի 14-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում այրվել է գազի բալոնից (5կգ) արտահոսած գազը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:53-ին, մարվել՝ 13:54-ին:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը: