Հասարակությունը պետք է ընտրի՝ ուզում է Պապ թագավորին, թե նամակ գրողների․ Պապոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

«Ակնհայտ նմանություն կա ներկայիս իշխանության և Պապ թագավորի, բյուզանդացիների և այսօրվա որոշ անձանց միջև»,-24TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Եվ հասարակությունն՝ ըստ պատգամավորի, պետք է ընտրի՝ ուզում է «Պապ թագավորին», թե նամակ գրողների ու երկիրը խարխլողների:

Գևորգ Պապոյանը վստահ է, սակայն, որ պատմությունն ամեն մեկին իր տեղը  ցույց է տալիս. գիտենք՝ այժմ որտեղ է Պապ թագավորը և որ աղբամանում են նրա դեմ պայքարածները:

Պատգամավորը խոսել է նաև Իջևանում տեղի ունեցած անտառահատման վերջին դեպքերի և տնտեսական հարցերի շուրջ:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում