Կարծիք կա, որ ճնշում են Դավիթ Գրիգորյանին, բայց մեզ համար կարևոր է պահել օրենքի տառը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

«Դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորություններն օրենքի ուժով են կասեցվել: Բարձրագույն դատական խորհուրդն օրենքի տառին համապատասխան է գործել»,- այդ մասին 24TV-ի եթերում հայտարարել է ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը:

Նա պատմել է, որ դատախազության կողմից ներկայացված միջնորդության քննությանը Գրիգորյանը մասնակցել է, հարցեր ուղղել դատախազի տեղակալին:  

Դիտարկմանը, թե ներկայում կարծիքներ կան, որ դատավոր Գրիգորյանի նկատմամբ ճնշում է գործադրվում, ԲԴԽ անդամն արձագանքել է, որ ինքն էլ է ծանոթ նման կարծիքների, սակայն իրենց համար կարևոր է պահել օրենքի տառը:

Գրիգոր Բեքմեզյանը խոսել է նաև դատական համակարգում կոռումպացվածության խնդրի,  վեթինգի գաղափարի և այլ հարցերի շուրջ:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում