Հովիկ Աբրահամյանի եղբորը պատկանող «Մխչյան ֆիշ» ՍՊԸ-ն դատի է տվել ՊԵԿ-ին․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

1

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին պատկանող ընկերությունը հայտնվել է դատարանում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանում ձկնաբուծությամբ զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Մխչյան ֆիշ» ՍՊԸ-ն, հուլիսի 25-ին հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՊԵԿ-ի, և պահանջում է, որ դատարանը ստիպի ՊԵԿ-ի մայիսի 23-ի որոշումը անվավեր ճանաչել:

Մեզ հայտնի դարձավ, որ հարկայինն այնտեղ ստուգումներ է իրականացրել ու տուգանել, որի հետ ՀՀ նախկին վարչապետի եղբոր ընկերությունը համամիտ չէ և այն վիճարկում է դատարանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: