Տիգրան Ավինյանն ընդունել է Չեխիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 30, 24News

Ավինյան

Հուլիսի 29-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկին (Bedřich Kopecký):

Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Չեխիան Հայաստանի վստահելի գործընկերներից է։ Փոխվարչապետը հավելել է, որ հաստատված բարձր մակարդակի քաղաքական կապերը ամուր հիմք են ստեղծում տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման համար։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բեդրիխ Կոպեցկին հավաստիացրել է, որ ջանք չի խնայի հայ-չեխական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։

Կողմերը համակարծիք էին, որ առևտրատնտեսական ոլորտում առկա է չօգտագործված զգալի ներուժ և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տնտեսական կապերի ակտիվացման համար։

Զրուցակիցներն անդրադարձել են ԵՄ-Հայաստան հարաբերություններին և Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը։ Տիգրան Ավինյանը նշել է, որ հաշվի առնելով այն հսկայական դրական փոփոխությունները, որոնք տեղի ունեցան Հայաստանում՝ ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր իմաստ է ստանում։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման հարցը։