2020-ին ԱՄՆ արտաքին օգնությունը Հայաստանին կկազմի 6,75 մլն դոլար․ Սուրեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 30, 24News

Սուրեն

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև․

««Foreign Assistance»-ի խողովակով հենց այսքան գումար է նախատեսված Հայաստանին աջակցելու համար:

Համեմատության համար նշեմ, որ 2019թ. այդ գումարը $6.4մլն էր, 2018-ին` $6.80մլն, 2017-ին` $26.41 մլն, 2016-ին` $23.10 մլն:

2020 թ. նախատեսված գումարից`

$100.000 կտրամադրվի կրթության ոլորտին,

$800.000 տնտեսական զարգացման ոլորտին,

$3.100.000 ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտին,

$1.500.000 անվտանգության և խաղաղության համար (այստեղ նաև գումար է նախատեսված կոնֆլիկտների լուծման և հաշտեցման համար):

Մնացածը` այլ ոլորտներին:

«Foreign Assistance»-ի խողովակով ամենամեծ օգնությունը ստացել ենք 2011թ.` $45.2մլն:

Սա ԱՄՆ 2020 թ. արտաքին աջակցության բյուջեյով նախատեսված օգնությունն է: Իհարկե չեն բացառվում նաև լրացուցիչ փաթեթներ, բայց դեռևս առաջընթաց չկա», - նշել է նա։