Զախարովան խելահեղություն է անվանել ռուսալեզու հեռուստաընկերություն ստեղծելու Կիևի գաղափարը

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 30, 24News

Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «խելահեղություն» է անվանել ռուսալեզու համաշխարհային  հեռուստաընկերություն ստեղծելու՝ Կիևի մտադրությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախքան այդ երկրում ռուսերենը, համաձայն լեզվի մասին նոր օրենքի, թույլատրվում է գործածել միայն մասնավոր շփումներում և կրոնական ծեսերի ժամանակ:

Ըստ Զախարովայի՝ այս պատմությունն ավելի շատ հիշեցնում է բիբլիական առակ, քան մերօրյա իրավիճակ:

Ուկրաինայում ուժի մեջ է մտել «Ուկրաիներենը՝ որպես պետական լեզու գործածման մասին» օրենքը, որը ստորագրել էր նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն: Վլադիմիր Զելենսկին խոստացել էր մանրամասն վերլուծել պետական լեզվի մասին օրենքը, մասնավորապես այն, թե դա համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը: