Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի ոստիկանության կոլեգիայի նիստին

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

1

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 30-ին մասնակցել է Արցախի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի նիստին՝ նվիրված 2019 թվականի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը:

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի         տեղեկատվության գլխավոր վարչությունը, զեկույցներով հանդես են եկել կառույցի ղեկավարը, տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:

Իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է բնակչության անվտանգության ապահովման, հասարակական կարգի պահպանման, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության, հանցավորության դեմ պայքարի կազմակերպման ուղղությամբ սկզբունքային և հետևողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը՝ համապատասխան հանձնարարականներ տալով առկա խնդիրների լուծման ուղղությամբ: