Պատրաստվում ենք առաջնորդվել ըստ ազգային շահերի․ ԱԱԽ քարտուղարը՝ միջգերատեսչական նիստին

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 30, 24News

Կառավարության խորհրդակցությունների և ընդունելությունների մեծ սրահում տեղի է ունեցել Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստը: Նիստը նախագահել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: ԱԱԽ քարտուղարի ելույթը՝ ստորև․

«Հարգելի՛ գործընկերներ, այսօրվա նիստը նվիրված է Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքների մեկնարկին, ինչի կապակցությամբ թույլ տվեք ողջունել եւ շնորհավորել բոլորիս:

Այս միջոցառումն ունի կարևոր խորհուրդ. մենք քաջ գիտակցում ենք, որ Ազգային անվտանգության ռազմավարությունն այն առանցքային փաստաթուղթն է, որը յուրաքանչյուր պետության կայուն եւ անվտանգ զարգացման համար ունի հիմնարար նշանակություն: Մեր ազգային շահերն ու նպատակներն արտացոլող ռազմավարական փաստաթղթում կամփոփվեն ՀՀ անվտանգության մակարդակի բարձրացման նոր հնարավորությունների զարգացման եւ ընդլայնման նախաձեռնողական գործուն ուղիները ու մոտեցումները, ինչը հնարավորություն կտա վերաիմաստավորելու մեր անելիքները միջազգային հարթակում, տարածաշրջանում եւ մեր երկրի ներսում:

Բազմաշերտ այս գործընթացում մեկ բան ակնհայտ է՝ մենք պատրաստվում ենք առաջնորդվել՝ ըստ մեր ազգային շահերի, նպատակների և առաջնահերթությունների:  Հենց այդ պատասխանատվությամբ էլ պայմանավորված է միջգերատեսչական այս հանձնախմբի կազմի ներկայացուցչական մակարդակը:

Վստահ եմ, որ մենք պատրաստ ենք ամենայն պատասխանատվությամբ եւ բարձր մակարդակով ստանձնելու գործընթացի առաջնորդությունը՝ ապահովելով ոչ միայն պետական կառավարման մարմինների, այլև հանրային շրջանակների ակտիվ ներգրավվածություն փաստաթղթի նախագծի մշակման ողջ գործընթացում»:

Ելույթին հետևել է ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի փակ քննարկումը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news