«Յուվեն» Չեմպիոնների լիգան նվաճելու համար ամեն ինչ ունի․ Ռոնալդու

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

1

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է Չեմպիոնների լիգայում թիմի ամբիցիաների մասին:

«Ցանկացած տարին, դա՝ «Յուվենտուսի», «Ռեալի» կամ «Բարսայի» տարին է, սակայն տիտղոսը, օրինակ՝ Չեմպիոնների լիգան, միայն մեկ թիմ է նվաճում:

Վերցնենք «Բարսելոնային». վերջին հինգ տարում նրանք այնքան փող են ծախսել խաղացողների վրա, սակայն Չեմպիոնների լիգան չեն նվաճել: 

«Յուվեն» բավական լավ ուժեղացրել է կազմը, մենք՝ ինչպես միշտ, կպայքարենք հաղթանակի համար, սակայն այն կախված է բազմաթիվ գործոններին. փլեյ-օֆֆի զույգերը, խմբերի կազմերը, մարզավիճակը, վնասվածքները, բախտը...

Բայց ես միշտ ասել եմ, մենք չենք տառապում Չեմպիոնների լիգան հաղթելու մոլուցքով: «Յուվեն» հաղթելու է. եթե ոչ այս տարի, ապա մյուս տարի, երկու տարի անց: Դա երևում է նրանից, թե ինչպես ենք մենք աշխատում, մեր վերաբերմունքից: «Յուվեն» Չեմպիոնների լիգան նվաճելու համար ամեն ինչ ունի», ասել է Ռոնալդուն: