Թեհրանի նախկին քաղաքապետը մահապատժի է ենթարկվել կնոջը սպանելու համար

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

բակո

Թեհրանի նախկին քաղաքապետ և կրթության նախկին նախարար Մոհամադ Ալի Նաջաֆիին կնոջ սպանության համար մահապատժի են դատապարտել, հաղորդում է Mehr-ը՝ վկայակոչելով դատական մարմինների պաշտոնական ներկայացուցիչ  Գոլամ Հոսեյն Էսմաէլիին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Դատական մարմինների ներկայացուցիչը նշել է, որ Նաջաֆին մեղավոր է  ճանաչվել եւ դատապարտվել «քիսասի»՝  պատժի ըստ իսլամական իրավունքի, որն ըստ ծանրության  հավասար է կատարված հանցագործությանը:

Թեհրանի նախկին քաղաքապետի կնոջ վրա կրակել էին մայիսի վերջին  Թեհրանի հյուսիսում գտնվող էլիտար շրջանում:

Նաջաֆին անձամբ էր հանձնվել իրավապահ մարմինների աշխատակիցներին եւ խոստովանել  կնոջ սպանությունը՝ հայտարարելով, որ այն տեղի է ունեցել ընտանեկան խնդիրների   պատճառով:

Նաջաֆին Թեհրանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2017-ի օգոստոսից մինչեւ 2018-ի ապրիլ:

Իր քաղաքական կարիերայի ընթացքում նա նաեւ գլխավորել է կրթության եւ բարձրագույն  կրթության նախարարությունը: