Լավրովը Թաիլանդում բանակցություններ է վարում Չավուշօղլուի հետ

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 30, 24News

Չավուշօղլու

«Tass.ru» գործակալությունը գրում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում բանակցություններ է վարում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Բանակցությունների թեման երկկողմ հարաբերություններն են ու տարածաշրջանային այլ հարցեր:

Բանակցությունների մեկնարկից առաջ թուրք նախարարը ռուսերենով ողջունել է Լավրովին, որից հետո արտգործնախարարները միմյանց ձեռք են սեղմել։