ԱՀ ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանն այցելել է զորամաս և պահպանության տեղամասեր

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

1

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հուլիսի 29-ին այցելել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերից մեկն ու տվյալ զորամասի պահպանության տեղամասեր:

Բանակի հրամանատարը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու բարդ աշխարհագրական պայմաններում մարտական հերթապահություն տանող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին:

Վերջում հետագա ծառայության ավելի արդյունավետ կազմակերպման համար Կարեն Աբրահամյանն անձնակազմին տվել է մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ: