Դավթաշենցուն խուզարկելիս գրպանում թմրանյութ են գտել. կանեփը չորացրել էր ճագարի բնի մեջ

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 30, 24News

1

Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 29-ին՝ ժամը 19-ին, Զովունի գյուղի 9-րդ փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման է ենթարկվել Դավիթաշենի բնակիչ, 45-ամյա մի տղամարդ:

Նրա անձնական խուզարկությամբ տաբատի մի գրպանից հայտնաբերվել է ապակյա տարա՝ դեղնականաչավուն կանեփանման մոտ 20 գրամ զանգվածով, իսկ մյուս գրպանից՝ թղթի մեջ փաթեթավորված դեղնականաչավուն զանգված: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփ է, պատկանում է իրեն եւ գրպանում պահել է իր անձնական օգտագործման համար:

Դավիթաշենցին նաեւ բացատրություն է տվել, որ անձնական օգտագործման համար իր տանը կից հողամասում ցանել եւ աճեցրել է կանեփ:

Նույն օրը նրա հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի չորս թուփ, իսկ ճագարի բնի մեջ՝ չորացված կանեփի երկու բույս:

Ողջ զանգվածը փաթեթավորվել, կնիքվել եւ ուղարկվել է փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր: