Սուրիկ Խաչատրյանի առանձնատան հարակից տարածքում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 30, 24News

նոր

Հուլիսի 30-ին, ժամը 15:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սարալանջի փողոցից դեպի Հաղթանակի զբոսայգի հատվածում. այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ժամը 18:15-ին հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նշենք, որ այդ հատվածում է կառուցված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատունը։