Գորիս-Կապան ճանապարհին «Լexus»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և 15 մ սահել ձորակը

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 30, 24News

վթար

Հուլիսի 30-ին՝ ժամը 14:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 11 կմ-ին «Լexus GX460» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ սահել հարակից ձորակը:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը՝ վարորդը դուրս է եկել ձորից և հրաժարվել հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: