Փոխվարչապետը ստորագրել է 2008-ի մարտի 1-2-ի տուժածներին աջակցություն տրամադրելու որոշումը

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 30, 24News

Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ հաստատվել է «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության՝ 2019 թվականի հունիսի 4-ի N ՀՕ-58-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը:

Այդ մասին որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքէջում:

Որոշման հավելվածի համաձայն՝ նախատեսվում է իրավական ակտի նախագիծը ներկայացնել 2019 թվականի օգոստոսի առաջին տասնօրյակում: