Ոստիկանները հարգանքի տուրք են մատուցել լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի հիշատակին

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 30, 24News

Ոստիկանության զորքերի զորամասում հուլիսի 30-ին կատարվել է երեք տարի առաջ հասարակական կարգի վերականգնման և հանրային անվտանգության ապահովման պրոֆեսիոնալ պարտքը կատարելիս զոհված ոստիկանության զորքերի ծառայող, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի հոգեհանգստի կարգը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, արարողությանը մասնակցել են ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Վահե Ղազարյանը, հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Բաբայանը, զոհված ոստիկանի հարազատները և ծառայակից ընկերները։ 

Նրանք ծաղիկներ են խոնարհել ծառայողական պարտքը կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշկաոթողին:

Հարգանքի տուրքի արարողությունից հետո, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի ծառայակից ընկերներն ու հարազատները այցելել են նրա շիրիմին։