Ապրիլյանի հանգամանքները քննող հանձնաժողովը մարդկանց բերդ նստեցնելու համա՞ր է․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

1

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը որոշում է կայացրել սեպտեմբերից իրենց աշխատանքներին մասնակցելու հրավեր ուղարկել ռազմական ոլորտում պրոֆեսիո­նալ մարդկանց։ Բանն այն է, որ հանձնաժողովի անդամներն այս ժամանակահատվածում հասկացել են, որ պատերազմի հանգամանքներ բացահայտելը շատ բարդ գործընթաց է, ու իրենց կենսափորձը եւ ընդհանրա­պես մասնագիտական ունակությունները չեն բավականացնում պարզելու պատերազմի բոլոր հանգամանք­ները։ 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը նպատակ ունի ներգրավել նաեւ ՊՆ նախկին փոխնախարար Նորատ Տեր-Գրիգորյանցին։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, թե հրավեր դեռ չի ստացել, սակայն կգա մեկ պայմանով։ «Եթե այդ հանձնաժողովը ստեղծվում է, որպեսզի կալանավորեն կամ բերդ նս­տեցնեն նրան, ով որ սխալ է թույլ տվել, այդ դեպքում ես չեմ գա, բացահայտելու, օգնելու համար՝ սիրով։ Թե չէ մարդիկ այլեւս չեն գնա պատերազմի, կասեն՝ դե դուք գնացեք...», - նշեց նա։    

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: