ՔԿՀ-ի տեղամասի պետը կալանավորից կաշառք է վերցրել՝ հեռախոսից օգտվելու, ազատ տեղաշարժի դիմաց

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

1

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ-ի տեղամասի պետը կալանավորին թույլատրելով օգտվել բջջային հեռախոսից, բաց թողնել խցի դռներն ու ազատ տեղաշարժվել, 2019թ մայիս-հուլիս ամիսներին, վերջինիս հարազատների միջոցով, որպես խոշոր չափի կաշառք պահանջել և ստացել է ընդհանուր առմամբ

300 000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի շինանյութեր, որոնք օգտագործել է անձնական կարիքների համար: ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ։ Սյս մասին տեղեկանում ենք ԱԱԾ մամուլի ծառայությունից։