ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել ճանապարհաշինության ոլորտում

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

1

Հայաստանի Պետական վերահսկողական ծառայությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով նոր ստուգումների մասին։

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը համապատասխան հանձնարարագրի հիման վրա ուսումնասիրություն է իրականացնում 2019 թվականի համար նախատեսված ՀՀ ճանապարհների շինարարության, նորոգման և հիմնանորոգման աշխատանքների գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ:

«Բոլոր այն տնտեսվարողներին, որոնք երբևէ առնչվել են խնդրո առարկա գնման գործընթացներին և տուժել ցուցաբերած խտրական վերաբերմունքից, ՊՎԾ-ն խնդրում է համապատասխան տեղեկություններ տրամադրել ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը՝ գրելով նամակ [email protected] էլ․ հասցեին (ստորագրված, սկանավորված տարբերակով) կամ «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան նամակ ուղարկել ք․ Երևան, Մաշտոցի 47 հասցեով», - ասված է հայտարարության մեջ։