Խնձորեսկի մոտ մեքենա է կողաշրջվել. ուղևորն արգելափակվել է ներսում

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 31, 24News

ԱԻՆ

Հուլիսի 30-ին՝ ժամը 15:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտակայքում ավտոմեքենան կողաշրջվել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ղ.Կ.) ճանապարհային ավտոսպասարկման կամրջակից իջնելիս կողաշրջվել է: Վատառողջ ուղևորը՝ Հ.Կ.-ն (ծնված 1955 թ.), արգելափակվել է ավտոմեքենայում:

Փրկարարներն ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից. Հ. Կ.-ն հրաժարվել է բուժօգնությունից:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: