Վարչապետի որոշմամբ պաշտոնից ազատվել է Վայոց ձորի մարզպետի տեղակալը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 31, 24News

Նիկոլ Փաշինյան

Վարչապետի հուլիսի 31-ի որոշմամբ պաշտոնից ազատվել է Վայոց ձորի մարզպետի տեղակալը: Որոշումը ստորագրվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից, ով փոխարինում է Նիկոլ Փաշինյանին, նրա արձակուրդի ժամանակ:

Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝
Ռազմիկ Տոնոյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից»: