Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել․ ՀՔԾ

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 31, 24News

Դավիթ

Պաշտոնական կեղծիք կատարելու համար մեղադրվող դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ՀՔԾ-ն խափանման միջոց չի կիրառել, Գրիգորյանն առայժմ կմնա ազատության մեջ: Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՔԾ-ն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրել։ 

Նշենք նաև, որ Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին Լեռնային Ղարաբաղի ներկայիս և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորագրով կալանքից ազատ էր արձակվել մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրող Ռոբերտ Քոչարյանին, և, գործի վարույթն կասեցնելով, ուղարկել ՍԴ:

Դատախազությունը, սակայն, հերքել է, որ Դավիթ Գրիգորյանի մեղադրանքը կապված է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: