Twitter-ում գրառելն իմ պաշտպանության միակ տարբերակն է մամուլից․ Թրամփ

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

բակո

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, թե ինչու է Twitter-ում ակտիվ գրառումներ կատարում: Այս մասին գրում է  «C-Span»-ը:

Թրամփի խոսքով՝ Twitter-ն օգնում է իրեն պաշտպանվել լրագրողների հետապնդումներից: Նա նշել է, եթե մամուլն իրեն ճիշտ լուսաբաներ, ապա սոցկայքում չէր էլ գրանցվի:

«Դա իմ պաշտպանության միակ տարբերակն է։ Եթե մամուլն ինձ ճիշտ լուսաբաներ, դա հարկավոր չէր լինի», - ավելացրել է Թրամփը:

Նա նշել է, որ մամուլի սխալ լուսաբանումից ինքը շատ է հիասթափված: