Ռոբերտ Քոչարյանը հաստատեց, որ մտնում է ակտիվ քաղաքականություն․ ԱԺ նախկին պատգամավոր

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

1

ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Գոլոս Արմենիի»-ն տված հարցազրույցը սպասված է որակում.

«Շատերն էին սպասում ելույթի, որը ծրագրային տարրեր պարունակեր: Քոչարյանը մեկ անգամ ևս հաստատեց, որ մտնում է ակտիվ քաղաքականություն և զբաղվելու է ակտիվ քաղաքականությամբ, ինչը շատերի համար ցանկալի էր և հստակ ասեց նույնիսկ ակտիվ գործունեությունների ժամկետներ՝ աշնանը: Դա նորություն էր, ու կարծում եմ՝ ճիշտ էր, որովհետև այսօր ԱԺ-ում չկա այն ընդդիմությունը, ինչը ժողովրդին օդի ու ջրի պես անհրաժեշտ է, ուրեմն ընդդիմությունը ստեղծվելու է դրսում», - ասաց Մարգարյանը՝ այսօր հրավիրված մամուլի ասուլիսում:

Հարցին՝ արդյոք այդ ընդդիմությունը կստեղծվի Քոչարյանի շուրջ՝ Մարգարյանը պատասխանեց.

«Գուցե, նաև իր շուրջ: Ինձ համար ակնհայտ է, որ նա լուրջ դերակատարում կունենա ընդդիմության ստեղծման հարցում»: