Քաղաքապետին առաջին դեղին քարտն ենք ցույց տալիս․ Դաշնակցականները պահանջում են խնամել Երևանը

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 31, 24News

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի, Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամները Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ բողոքի ակցիա են արել՝  բարձրաձայնելով Երևանում կուտակված խնդիրների մասին։

Ակցիայի մասնակիցները պահանջել են Երևանի ավագանուց և քաղաքապետից կատարել նախընտրական խոստումները՝ նշելով, որ 10 ամիսների ընթացքում Երևանի քաղաքապետի ու նրա թիմի տված խոստումների մասով որևէ դրական տեղաշարժ չի եղել։

«Եթե կա գոնե մեկ օրինակ, որ այս ընթացքում մեկ վերելակ է փոխվել, սպասենք մնացածին»,-ասել է ՀՅԴ քաղաքային կոմիտեի ներկայացուցիչը։

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Արա Ռոստոմյանը հայտարարել է, որ քաղաքապետին առաջին դեղին քարտն են ցույց տալիս՝ որպես նախազգուշացում։ 

ՀՅԴ-ականները նաև տեղեկացրել են, որ եթե աջակցության կարիք լինի, պատրաստ են ծրագրեր ներկայացնել, բայց նաև հիշեցրել են, որ 80 և ավելի տոկոս ստացած քաղաքական ուժը պատասխանատու է արած-չարածների համար։ 

լ

Լուսանկարը՝ Photolur-ի։