Երևանի լավագույն մանկապարտեզներից մեկի տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է գրել

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 31, 24News

Երևանի լավագույն մանկապարտեզներից մեկի տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը: Գրառումը՝ ստորև․

«Հուլիսի 25-ին Երևանի լավագույն մանկապարտեզներից մեկի տնօրենը՝ տիկին Ռայա Գևորգյանը, աշխատանքից ազատվելու դիմում գրեց։

Տիկին Գևորգյանը արցախյան հերոս-հրամանատար Սամվել Գեւորգյանի այրին է։ Նա այդ մանկապարտեզն ընդունել էր գրեթե 25 տարի առաջ մոտ 50 երեխայով և երեխաների թիվը հասցրել էր 430-ի։

25 տարի աշխատելուց հետո, երբ իրեն մնացել էր ընդամենը մեկ տարի՝ թոշակի անցնելու, սրանց ստեղծած մթնոլորտի պատճառով դիմում գրեց, դուրս եկավ։ Խոսքս ուղղում եմ այդ մթնոլորտի հեղինակներին՝ պատասխա՛ն եք տալու»: