Տաքսու վարորդը Իրանի քաղաքացուց գողացել է պայուսակը․ գողոնը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 31, 24News

taxi-goghutyun-payusak

Հուլիսի 30-ին, ժամը 22.10-ին, Իրանի քաղաքացի 35-ամյա մի տղամարդ ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել, որ երկու ժամ առաջ մզկիթի մոտ, կարճ ժամանակով իջել է «Մերսեդես» մակնիշի մի տաքսուց՝ սրահում թողնելով պայուսակը, որի մեջ եղել է գումար, ժամացույց և անձնագիրը: Քիչ հետո վերադառնալով՝ նկատել է, որ տաքսին չկա, վարորդը գողացել է պայուսակը: 

Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է տաքսիստի ինքնությունը: Տավուշի մարզի Այրում գյուղի 58-ամյա բնակիչը, ահազանգից մոտ կես ժամ անց, Վ. Սարգսյան և Դեղատան փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել: 
Գողոնը հայտնաբերվել է: 
Նախապատրաստվում են նյութեր: