Բակո Սահակյանն Արման Թաթոյանի հետ քննարկել է իրավական ոլորտին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 31, 24News

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 31-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը եւ հայկական երկու պետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: