Հրազդանի կիրճում դաժանաբար ծեծել են տղամարդուն և արյունլվա թողել Ս․ Սարգիս եկեղեցու մոտ

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

1

Հուլիսի 30-ին, ժամը 19.23-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ արյունոտ մարդ կա ընկած:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 40-ամյա մի տղամարդու, որը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18-ին, Հրազդանի կիրճում, վիճաբանության ժամանակ, երկու հոգի ձեռքերով, ոտքերով եւ այլ առարկաներով հարվածներ են հասցրել իր դեմքին, գլխին եւ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, նաեւ գողացել են իր բջջային հեռախոսը:

Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է նրանց ինքնությունը. մշտական բնակության վայր չունեցող 33-ամյա եւ 41-ամյա տղամարդիկ ժամը 21-ին բերման են ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: