Մեղադրանքն անհիմն է․ շատ լավ հասկանում եք՝ ինչ է կատարվում․Դավիթ Գրիգորյանը՝ փաստաբաններին

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 31, 24News

Դավիթ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը  հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացել եք, երեկ ինձ մեղադրանք է առաջադրվել, որը ես անհիմն եմ համարում ու չեմ ընդունում։ Ինձ առաջադրված մեղադրանքի ու հետապնդման մասին դեռ կարծում եմ առիթներ կլինեն արտահայտվել։ Այսօր, սակայն, ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել շուրջ 100 փաստաբաններին, որոնք հրապարակային իրենց պատրաստակամությունն են հայտնել պաշտպանելու ինձ քրեական գործի շրջանակներում։ 

Հարգելի՛ ընկերներ, ձեզնից շատերին ճանաչում եմ անձամբ մեր ընդհանուր աշխատանքի բերումով, շատերիդ չեմ ճանաչում, բայց համոզված եմ, որ բոլորդ շատ լավ գիտակցում եք, թե ինչ է իրականում կատարվում, ու ձեր քայլն ուղղված է ոչ այնքան դատավոր Դավիթ Գրիգորյանին սատարելուն, որքան մեր Հայրենիքում անկախ դատական համակարգի կայացման ճանապարհին ճնշումների ու հետապնդումների բացառմանը։

Հպարտ եմ ու զգացված այն հանգամանքից, որ արդարադատության համակարգի կարևորագույն բաղկացուցիչ մասը հանդիսացող փաստաբանության ներկայացուցիչներն անտարբեր չեն մնացել զարգացումներից։

Բոլորիդ միասին ու անհատապես հայտնում են իմ խորին շնորհակալությունը։ Խնդրելու եմ իմ պաշտպաններին ձեզ պարբերաբար տեղեկացնել գործի ընթացքի մասին, հպարտությամբ կընդունեմ յուրաքանչյուրիդ ցանկացած օժանդակություն։

Հայաստանում արդարադատության կայացումն այլընտրանք չունի, ու այդ ճանապարհին միշտ կարևոր է եղել ու լինելու է փաստաբանության դերը»։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news