Ուկրաինայի նախագահը հրաժարվել է նվեր ընդունել իր գիպսե կիսանդրին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 31, 24News

Զելենսկին հրաժարվել Է նվեր ընդունել իր գիպսե կիսանդրին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել Է նվեր ընդունել իր գիպսե կիսանդրին, որը սկսել են համացանցում աճուրդի հանել: Այդ մասին հուլիսի 31-ին հայտնել Է «Ուկրաինսկիե նովոստի» գործակալությունը: Ավելի վաղ գործակալությունը տեղեկացրել Էր, որ Զելենսկուն իր կիսանդրին փորձել Է նվիրել «1+1» հեռուստաալիքի նկարահանող խումբը նախագահի՝ Չերկասի կատարած այցի ժամանակ:

«Որտեղի՞ց եք դա վերցրել: Սարսափելի Է: Ես դա տեսել եմ Համացանցում: Պետք չԷ դա ինձ տալ: Ինչի՞ համար: Ինձ պետք չԷ»,- Զելենսկու խոսքը մեջբերում Է գործակալությունը: Ըստ որում Ուկրաինայի պետության ղեկավարը «հորդորել Է այլեւս նմա բան չանել», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: