Օգոստոսի 1-ից 48 համարի երթուղին չի գործի․ քաղաքապետարանն այլընտրանք է առաջարկում

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 31, 24News

միկրոավտոբուս

Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային 48-րդ երթուղու աշխատանքն օգոստոսի 1-ից կդադարեցվի: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

«Հարգելի՛ համաքաղաքացիներ, շահագործող ընկերության կողմից սպասարկումից հրաժարվելու պատճառով ս. թ. օգոստոսի 1-ից կդադարեցվի Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային համար 48 երթուղու աշխատանքը:

Երթուղին շահագործվում էր «Գրանդ Քենդի» ՓԲԸ -15-րդ թաղամաս ուղեգծով: Նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումը մասնակիորեն ապահովելու նպատակով․

ա) միկրոավտոբուսային հ.42 երթուղու ուղեգիծը Արշակունյաց պողոտայից կերկարացվի մինչև «Գրանդ Քենդի» ՓԲԸ (միկրոավտոբուսային հ.48 երթուղու վերջնակետ).

բ) մասնակիորեն կփոփոխվի միկրոավտոբուսային հ. 52 երթուղու ուղեգիծը. այն 15-րդ թաղամասից (Գ. Չաուշի հրապարակից) կշահագործվի միկրոավտոբուսային համար 48 երթուղու ուղեգծով՝ Բաշինջաղյան, Մարգարյան, Հալաբյան, Լենինգրադյան փողոցներով մինչև Սեբաստիայի փողոց, այնուհետև գործող ուղեգծով:

Միկրոավտոբուսային հ.48 երթուղուց օգտվող մյուս ուղևորները կարող են օգտվել նշված երթուղուն զուգահեռ գործող այլ ներքաղաքային երթուղիներից: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք համաքաղաքացիների ներողամտությունը»,- նշված է քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ: