Ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով 3 մարդ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 31, 24News

թմրանյութ

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում և քրեական հետախուզության գլխավոր վարչության 4-րդ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների հետ համատեղ, Մազմանյան փողոցից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, հուլիսի 30-ին, ժամը 02.10-ին, բերման են ենթարկել մայրաքաղաքի բնակիչ երեք տղամարդու: Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային երեք փաթեթ` կանաչավուն, չորացված-մանրացված զանգվածով:

Դեպքի վայրում նրանցից մեկի «Մերսեդեսի» բեռնախցիկի վրա դրված կաշվե դրամապանակի մեջ հայտնաբերվել են պոլիէթիլենային փաթեթներ՝ դեղահաբերով ու կանաչավուն, մանրացված-չորացված զանգվածներով:

Տղամարդկանցից մեկը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա, սուբոտեքս և մեթադոն տեսակի թմրամիջոցներ են, պատկանում են իրեն, անձնական օգտագործման համար են:

Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր: