Օգոստոսի 2-3-ը ջերմաստիճանը մարզերում կնվազի 8-10, իսկ Երևանում՝ 5-6 աստիճանով

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 01, 24News

1

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ առաջիկա երկու օրը օդի ջերմաստիճանը կնվազի․

 «Օգոստոսի 2-3-ին հյուսիս-արևելքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկային ժամերին կնվազի 8-10, իսկ հանրապետության մյուս մարզերում, այդ թվում և Երևանում 5-6 աստիճանով։ Առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում են նաև ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»,- գրել է նա: