Հուրգադա-Երևան ևս մեկ չվերթ կազմակերպելու համար կառավարությունը 12 000 դոլար կհատկացնի

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 31, 24News

Կառավարությունը՝ օգոստոսի 1-ի նիստի ժամանակ որոշեց «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ին 2019 թվականի պետական բյուջեից հատկացնել 12 000 ԱՄՆ դոլար` 5 մլն 838 հազար դրամ Հուրգադա-Երևան ևս մեկ չվերթ կազմակերպելու համար:

«Կարծում եմ, որ մենք պետք  քննարկենք պատճառները ու հասկանանք, թե ինչ միջոցներ ենք ձեռնարկելու կանխելու խնդիրը ու պատասխանատուներին պատժելու», - անդրադառնալով միջադեպին՝ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ Տուրիզմի կոմիտեի հետ համատեղ աշխատում են, որ հասկանան ինչպիսի այլընտրանքներ կան ու ինչպիսի օպտիմալ որոշումներ կարող են կայացվել:

«ԿԲ-ի հետ համատեղ կաշխատենք նաև ապահովագրական կազմակերպությունների հետ: Առաջիկայում կներկայացնենք  տեսակետներ», - ասաց նախարարը:

Տիգրան Ավինյանն էլ առաջարկեց երկու շաբաթվա ընթացքում կազմակերպել․ «Համոզված եմ, որ մեր քաղաքացիները միանշանակ խելամիտ վճարի դիմաց կցանկանան ապահովագրված լինել հյուրանոցի սպասասրահում գիշերելու ռիսկից»։

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն իր հերթին տեղեկացրեց, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Տիգրան ավինյանը նաև տեղեկացրեց, որ արդեն իսկ կազամակերպվել է 2 թռիչք, և  առաջին օդանավով Հայաստան է տեղափոխվել 132 քաղաքացի, երկրորդով՝ 183, որից 8-ը մանկահասակ երեխաներ են։

«Հետագայում պարզվեց, որ դեռևս 109 քաղաքացի մնացել է Հուրգադայում, նրանք այսօր՝ ժամը 14: 25-ին, «Տարոն-ավիա» ընկերության օդանավով կտեղափոխվեն Երևան», - ասաց Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում էին մնացել ՀՀ քաղաքացի։