ԵՐԵՎԱՆ , ՕԳՈՍՏՈՍԻ 01, 24News
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ Արցախում անցկացվող Համահայկական ամառային 7-րդ խաղերի համար Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պետական տուրքի վճարումից:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ դա աննախադեպ միջոցառումների շարք է, որի բացումը լինելու է Ստեփանակերտում:
«Ես կարծում եմ՝ միայն այն փաստը, որ նման մասշտաբի միջոցառում կարողանալու ենք կազմակերպել այս տարի Արցախում, աննախադեպ է ու հետագայում նույնպես դա հնարավորություն կտա էլ ավելի մեծ մասշտաբի միջոցառումներ ունենալ այնտեղ», - նշեց փոխվարչապետը: