Համահայկական խաղերին ՀՀ ժամանած օտարերկրացիները կազատվեն մուտքի արտոնագրի վճարից․ նախագիծ

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 01, 24News

1

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ Արցախում անցկացվող Համահայկական ամառային 7-րդ խաղերի համար Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պետական տուրքի վճարումից:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ դա աննախադեպ միջոցառումների շարք է, որի բացումը լինելու է Ստեփանակերտում:

«Ես կարծում եմ՝ միայն այն փաստը, որ նման մասշտաբի միջոցառում կարողանալու ենք կազմակերպել այս տարի Արցախում,  աննախադեպ է ու հետագայում նույնպես դա հնարավորություն կտա էլ ավելի մեծ մասշտաբի միջոցառումներ ունենալ այնտեղ», - նշեց փոխվարչապետը: