Ձորաղբյուրում ՃՏՊ-ի հետևանքով գազատար խողովակ է վնասվել

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 01, 24News

1

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 31-ին, ժամը 17։13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուրի ամառանոցների 18-րդ փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետեւանքով գազատար խողովակը վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Տ.Ս.) եւ «Opel Zafira» (վարորդ՝ Ա.Մ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետեւ բախվել են մոշի թփերին եւ գազատար խողովակին. տուժածներ չկան, գազատար խողովակը չի վնասվել:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան: