68 000 մեքենա է հուլիսի 31-ի դրությամբ ներկրվել․ մինչև տարեվերջ կկրկնապատկվի․ ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 31, 24News

2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 68 000 ավտոմեքենա, մինչդեռ 2018-ին ողջ տարվա ընթացքում ներկրվել էր 67 000 ավտոմեքենա: Այդ մասին օգոստոսի 1-ին կառավարության նիստում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Կարծում ենք, որ ոչ միայն կրկնապատկվելու է, այլ... եռապատկելը չեմ կարող ասել, որովհետև, հնարավոր է, որ ինչ-որ փուլում երկրաչափական պրոգրեսիայով կաճի մեքենաների ծավալները»,-ասել է Անանյանը, ապա նկատել, որ կա նաև սուբյեկտիվ գործոն։

«Նորագավիթի մաքսատան տարածքում կա 200 ավտոմեքենա, որ մաքսային ձեւակերպումն ստացել են, բայց տերերը տարածքն օգտագործում են որպես ավտոկայանատեղի եւ նաեւ օնլայն աճուրդներ են կազմակերպում՝ այլ տեղ չունենալու պատճառով: Մենք հաղորդագրություն ենք տարածելու, երկու օր ժամանակ ենք տրամադրելու, որ այլ տեղ տեղափոխեն, այլապես կիրակի տարհանման գործընթաց ենք սկսելու»,-ասել է Անանյանը: