Պահանջում եմ Դատավորների միությունից դատապարտել Դավիթ Գրիգորյանի հետապնդումը․ դատավոր

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 31, 24News

դատավոր

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը Դատավորների միությունից պահանջում է հանդես գալ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատապարտող հայտարարությամբ: 

Դատավոր Զարուհի Նախշքարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«1. Պահանջում եմ գումարել ՀՀ դատավորների միության խորհրդի նիստ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հետապնդումը դատապարտող հայտարարությամբ հանդես գալու նպատակով։

2. Պահանջում եմ 16.08.2019 դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը լրացնել ևս մեկ կետով. քննարկել դատական իշխանության անկախությանը միջամտության անթույլատրելիությունը և կանխարգելումը։ ԲԴԽ-ի որպես դրա երաշխավորի անգործությունը և այն հաղթահարելու ուղիները»։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ պաշտոնական կեղծիք: Դատավորը մեղադրանքը չի ընդունում և կարծում է, որ դա ուղիղ կապ ունի իր մասնագիտական գործունեության հետ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news