Գերեզմանաքարերի պղծման դեպքերի փաստով Երևանի քաղաքապետարանը դիմել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

1

Գերեզմաններում շիրմաքարերի պղծման դեպքերի վերաբերյալ հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը, որը ներկայացնում ենք ստորև․ 

«Վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ գերեզմանատներում որոշ անձանց կողմից պղծվում են գերեզմանաքարերը: Շիրմաքարերին մոմ հալեցնելու դեպքեր են արձանագրվել նաև համայնքային գերեզմանատներում: Նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը դեռ հուլիսի 23-ին դիմել էր ՀՀ ոստիկանություն, որտեղ նյութեր են նախապատրաստվում»,-նշված է հայտարարությունում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Եռաբլուր» պանթեոնում ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը 24News-ի հետ զրույցի ժամանակ ասել էր, որ դեպքը դեղի էր ունեցել երեկոյան, աշտ արագ արել են ու հեռացել։

«Նույն ձեռագիրն է․ գալիս են, տաքացված մոմը շաղ են տալիս գերեզմանաքարերի վրա և հեռանում են։ Տեսեք, օրինակ, սիմվոլիկա չկա, եթե լիներ սիմվոլիկա, հնարավոր կլիներ հասկանալ՝ ի՞նչ ուղղություն է, աղա՞նդ է։ Բայց որևէ բան չկա․ ընդամենը մոմ են շաղ տվել և հեռացել»,-ասել է Ալթունյանը։

Գևորգ Ալթունյանը նաև կոչ էր արել համաքաղաքացիներին դիմել ՊՆ, եթե տեղեկություն ունեն՝ ո՞վ է սրբապղծության հեղինակը։

«Խնդրում ենք հայտնել ՊՆ, որպեսզի կարողանանք հայնտաբերել մարդկանց և պատժենք օրենքի ողջ խստությամբ»,-ասել է պաշտոնյան։