Հուլիսի վերջին օրն ամենացուրտն Է եղել Մոսկվայում վերջին 70 տարվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 01, 24News

1

Հուլիսի վերջին օրն ամենացուրտն Է եղել Մոսկվայում՝ առնվազն վերջին 70 տարվա ընթացքում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի աշխատակից Միխայիլ Լեուսը:

«Նախօրեին Մոսկվայում օդի առավելագույն ջերմաստիճանը եղել Է ընդամենը 14,7 աստիճան: Այդպիսով, հուլիսի վերջին օրը Մոսկվայում ամենացուրտն Է եղել առնվազն վերջին 70 տարվա ընթացքում»,- ասել Է նա: Օդերեւութաբանը նաեւ նշել Է, որ օգոստոսի 1-ին փոքր-ինչ ավելի տաք կլինի, ցերեկը օդը կարող Է տաքանալ մինչեւ 16 աստիճան: