Պորոշենկոն կարող է կրկնել Սահակաշվիլիի սցենարը․ ուկրաինացի քաղաքագետ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

Պորոշենկո
«Վեստի» օրաթերթը, հղում անելով ուկրաինական իրազեկ աղբյուրներին, գրում է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն Ստամբուլում քրեական գործերի հետ կապված օգնության համար դիմել է ամերիկյան լոբիստական ընկերություններին:

«Նա քաջ գիտակցում է, որ այն, ինչ տեղի է ունենում Հետաքննությունների պետական բյուրոյում, չափազանց լուրջ է և մտադիր է պաշտպանվել հարձակումներից: Կարելի է, օրինակ, Վաշինգտոնում հրապարակային աջակցություն ակնկալել ձերբակալության փորձերի դեպքում»,- հայտնել է պարբերականի աղբյուրը:

Ուկրաինական «Վեստի» օրաթերթը մեջբերել է ուկրաինացի քաղաքագետ Ալեքսեյ Յակուբինի խոսքը, ըստ որի՝ Պորոշենկոն կարող է կրկնել «Սահակաշվիլիի սցենարը»:

«Օրինակ, կարող է բուժման մեկնել կամ Լոնդոն, որտեղ հաստատվել է նրա շրջապատի մի մասը: Այս մոդելը բարդացնում է երկրի ներսում նրա բիզնես ակտիվների հրապարակային պաշտպանությունը, որոնք կարող են կալանքի տակ առնվել»,-ասել է նա:

Հհոդվածագիրը նաև նշում է, որ Պորոշենկոյի դեմ քրգործերի հետ կապված իրադրությունը կարող է անսպասելի ընթացք ստանալ: Օրինակ, եթե մայիսին Պորոշենկոյի փաստաբան Իգոր Գոլովանը հայտարարում էր, որ նախկին նախագահի համար իրավական ոչ մի հետևանք չի լինի, ապա այժմ նրա շրջապատում հասկանում են՝ ամեն ինչ կարող է այլ կերպ ընթանալ:

Պորոշենկոն մեղադրվում է օֆշորային ընկերությունների միջոցով 300 մլն դոլար եկամուտ օրինականացրելու համար։