«Հերոս տղաների շիրմաքարերի պղծումը աննախադեպ վանդալիզմ է»․ ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայատարարություն է տարածել ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանների պղծման փաստով:

«Հերոս տղաների շիրմաքարերի պղծումը աննախադեպ վանդալիզմ էր։ Պղծել են հերոս զինվորների շիրիմները, որոնք իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի։

Ապրիլյան պատերազմի օրերին թշնամին սպանեց ու անարգեց հայ զինվորի մարմինը, իսկ այսօր «ներքին թշնամին» պղծում է հերոսների շիրիմները։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստագույնս դատապարտում է տեղի ունեցած վանդալիզմը և կոչ անում իրավապահներին օպերատիվ բացահայտել տեղի ունեցածն ու օրենքի ողջ խստությամբ պատժել «ներքին դավաճաններին», հատկապես, երբ սա առաջին դեպքը չէր. նախօրեին անհայտ ծագման արարածները պղծել էին ևս մի քանի շիրիմներ:

Սա աննախադեպ անբարոյականություն էր և, եթե շատ արագ չարվեն հետևություններ, ապա ապազգային տարբեր խմբավորումներ շարունակելու են ոտնահարել մեզ համար սուրբ և նվիրական արժեքները։ 

Մենք կիսում ենք այն մեծ վիշտը, որ այսօր նորից վերապրեցին մեր հերոս տղաների հարազատներն ու ողջ հայ ազգը»: