«Ազգային օրակարգ»-ը դատապարտում է «Եռաբլուր»-ում հերոսների շիրմաքարերի պղծումը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցությունը դատապարտում է նախօրեին Եռաբլուր զինվորական պանթեոնի մի շարք գերեզմանաքարերի սրբապղծությունը եւ հույս հայտնում, որ իրավապահ մարմինները շատ արագ կբացահայտեն իրականացնողներին։ Այս մասին ասված է կուսակցության տարածած հայտարարությունում։

«Նախօրեին Եռաբլուր զինվորական պանթեոնի մի շարք գերեզմանաքարերի վրա սեւ ներկ հիշեցնող նյութ է լցված։ Նույն պատկերն է արձանագրվել Կոտայքի մարզի Զովունի գյուղի գերեզմանատանը։

«Ազգային օրակարգ» կուսակցությունը դատապարտում է այս սրբապղծությունը եւ հույս հայտնում, որ իրավապահ մարմինները շատ արագ կբացահայտեն իրականացնողներին։ Նման արատավոր երեւույթները կարող են լրջորեն վնասել մեր հասարակությանը, ուստի մեղավորների րոպե առաջ բացահայտումը պարզապես կենսական անհրաժեշտություն է»,–ասված է հայտարարության տեքստում։